Պահպանելով բաց լինելու իր ավանդույթը, Դեսինը հարաբերություններ է հաստատել երկու քույր-քաղաքի հետ՝ նպատակ ունենալով նպաստել ողջ աշխարհում խաղաղության, եղբայրության ու բոլոր ազգերի համերաշխության հաստատման գործին:
Քույր-քաղաքների առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1992թ. ապրիլի 11-ին, Հայաստանի Ստեփանավան քաղաքի հետ: Երևանից 140 կիլոմետր հյուսիս, իսկ Թբիլիսիից (Վրաստան) 120 կիլոմետր հարավ ընկած Ստեփանավանը կրել է 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի հարվածները, երբ զոհվեցին հարյուրավոր, և անօթևան մնացին հազարավոր մարդիկ:
Դեսինի երկրորդ քույր-քաղաքի հետ համաձայնագիրը ստորագրվեց 2001թ. հոկտեմբերի 6-ին՝ Իտալիայի Մոնսումանո Տերմե քաղաքի հետ, որը գտնվում է Տոսկանիայի շրջանում, Պիզայից ու Ֆլորենցիայից 50 կիլոմետրի վրա: Իր տաք աղբյուրներով ու կարևոր արդյունաբերական նշանակությամբ հայտնի, Մոնսումանո Տերմեն նաև ֆրանսիացի դերասան ու երգիչ Իվ Մոնտանի ծնդավայրն է:

Այդ երկու քույր-քաղաքների համաձայնագրերը սկիզբ են դարձել բազմաթիվ շփումների՝ հատկապես մշակույթի ու սպորտի բնագավառում, ինչպես նաև երիտասարդական համատեղ միջոցառումների: 1993-ին հիմնադրված Դեսինի Քույր-քաղաքների կոմիտեն ակտիվորեն օժանդակում է քաղաքի ջանքերին՝ ուղղված Դեսինի ու նրա քույր-քաղաքների միջև կապերի ամրապնդմանը:
2002թ. նոյեմբերի 9-ին՝ Դեսին-Ստեփանավան միության 10-րդ տարեդարձին, Դեսինը, Ստեփանավանն ու Մոնսումանո Տերմեն ստորագրեցին մտադրություների հուշագիր, ամրագրելով իրենց միտվածությունը՝ հաստատելու եռաքաղաք համագործակցություն, որը մոտ ապագայում կսկսի ձևավորվել:
